ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեսակապով զրուցել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ։ Այս մասին Ռուբինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Գործընկերոջս ներկայացրի վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ։ Քննարկեցինք նաև միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորությունները»,- գրել է Ռուբինյանը։
https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/3289152944440143
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






