Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական թևի մի քանի տասնյակ անդամներ բողոքի ակցիա են իրականացրել Ուկրաինայի դեսպանատան դիմաց։
Պատճառը Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն է, որտեղ երկիրը անհանգստություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի սրմամբ և նշել, որ կողմ են հակամարտության լուծմանը՝ հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների:
Նշենք, որ ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել էր ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է ՀՀ ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







