Ռուսաստանը կոչ է անում Երևանին և Բաքվին տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով, որոշակի ջանքեր ձեռնարկել դիվանագիտական և խորհրդարանական գծերով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողներին հայտնել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Ես, որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահների կողմից», — ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում մտահոգված են ստեղծված իրավիճակով, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական, գործընկերային երկրներ են։
«Հիմա ժամանակը չէ մեղավորներ փնտրել, այլ պետք է անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական գործողությունները», — նշել է նա։
Մատվիենկոն նշել է, որ դիվանագիտական գծով բոլոր միջոցները ձեռնարկվում են էսկալացիայի նվազեցման ուղղությամբ, Ռուսաստանը ջանքեր է գործադրում նաև որպես «Մինսկի խմբի» անդամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






