ՀՀ քաղաքաշինության կոմիտեն գրում է, որ այսօր ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի ծննդյան տարեդարձն է:
«Հարգարժան պարոն Մինասյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմի անունից ընդունեք խնդրեմ մեր ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Դուք Հայաստանի ճարտարապետների պալատի երկարամյա նախագահի Ձեր վաստակաշատ աշխատանքով միշտ բարձր եք պահել ճարտարապետական հանրության պատիվը` մեծապես նպաստելով քաղաքաշինության ոլորտի զարգացմանը:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ»,- գրված է գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







