Boies Schiller Flexner ընկերությունը դատի է տվել Google Alphabet Inc-ին՝ վերջինիս մեղադրելով օգտատերերի լրտեսման մեջ: Ընկերության տվյալներով՝ Google-ն անօրինական կերպով հավաքել է օգտատերերի տվյալները՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք անջատել են համապատասխան գործառույթներն իրենց էջերում, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Ընկերությունը մեղադրվում է գաղտնալսումների դաշնային օրենքի եւ Կալիֆոռնիա նահանգի՝ գաղտնիության մասին օրենքի խախտման համար: Խոսքը նորությունների եւ գովազդի ոլորտում օգտատերերի նախասիրությունների վերաբերյալ տվյալների հավաքման մասին է:
Լրտեսման համար կորպորացիան, ըստ հայցվորի, օգտագործել է Firebase ծրագիրը: Այն «կարված է» հավելվածների մեջ եւ անտեսանելի է: Որպես կանոն, մշակողները օգտագործում են Firebase-ը՝ տվյալները պահելու, ծանուցումներ եւ գովազդներ ուղարկելու, ինչպես նաեւ համակարգի աշխատանքում խափանումներին հետեւելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







