Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:43

2100-ին աշխարհի բնակչությունը ՄԱԿ-ի կանխատեսման համեմատ կնվազի 2 միլիարդով

2100-ին աշխարհի բնակչությունը ՄԱԿ-ի կանխատեսման համեմատ կնվազի 2 միլիարդով

Երկրի բնակչությունը XXI դարի կեսին կհասնի իր գագաթնակետին՝ 9․73 միլիարդ մարդու, ապա կսկսվի անկման կայուն ընթացը, այնպես որ 2100 թվականին այդ ցուցանիշը 8․79 միլիարդ կկազմի: Այս մասին նշվում է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցին առընթեր Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի գիտնականների հոդվածում, փոխանցում է ՏԱՍՍ՝ վկայակոչելով The Lancet-ը: ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2100 թվականին աշխարհի բնակչությունը պետք է մոտ 11 միլիարդ մարդ կազմի:

Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ աշխարհի բնակչության թվի գագաթնակետը կլինի 2064 թվականին, երբ մոլորակի վրա մոտ 9․73 միլիարդ մարդ կլինի: Ապա կսկսվի աստիճանական անկումը, որը մշտական բնույթ կկրի: Արդյունքում՝ 2100 թվականին Երկրի վրա մոտ 8․79 միլիարդ մարդ կլինի: Այժմ աշխարհում ապրում է շուրջ 7․59 միլիարդ մարդ:

Ըստ գիտնականների՝ այդպիսի լայնածավալ ժողովրդագրական փոփոխությունների հիմնական պատճառները կլինեն կրթության տարածումը, հատկապես՝ կանանց շրջանում, եւ ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների ավելի լայն օգտագործումն Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ ասիական որոշ երկրներում: Հենց դրանք են դեռ մնում ժողովրդագրական աճի առաջատարները: Արդյունքում՝ ծնելիության միջին մակարդակը կնվազի մինչեւ 1․7 երեխա՝ յուրաքանչյուր կնոջ հաշվով, ինչը բավարար չէ նույնիսկ ծնողների մահից հետո նրանց «փոխարինելու» համար:

Սակայն որոշ երկրներում, կրկին առաջին հերթին Աֆրիկայում, Միջին Արեւելքում եւ Ասիայում, ծնելիության մակարդակը 2.0 ցուցանիշից բարձր կմնա: Այս տարածաշրջանները կդառնան միգրանտների պոտենցիալ աղբյուրներ, որոնց հաշվին Եվրոպան եւ Ամերիկան կկարողանան փոխհատուցել իրենց կորուստներն այս առումով: Միգրացիոն օրենսդրության ազատականացումը, ինչպես նաեւ աշխատող կանանց սոցիալական աջակցության միջոցառումները, ուսումնասիրության հեղինակների կողմից առաջարկվում են որպես հիմնական՝ բնակչության թիվը նույն մակարդակներում պահելու համար։

Միեւնույն ժամանակ կավելանա կյանքի միջին տեւողությունը, որը մինչեւ 2100 թվականը կգերազանցի 74 տարին գրեթե ամբողջ աշխարհում: Հետեւանք կդառնա բնակչության ծերացումը եւ աշխատունակ մարդկանց մասնաբաժնի նվազումը: Մինչեւ 2100 թվականը 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը 2․37 միլիարդ մարդ կկազմի, իսկ 20 տարեկանից ցածրներինը՝ 1․7 միլիարդ մարդ։

Հոդվածում հատկապես մռայլ կանխատեսումներ են ժողովրդագրական ներկայիս առաջատարների համար: Այդպես, հետազոտությունը ենթադրում է, որ Չինաստանի բնակչությունը մինչեւ դարի կեսը կհասնի մոտ 1․5 միլիարդ մարդու, բայց հետո կնվազի այս գագաթնակետային մակարդակի մոտ 48․9 տոկոսով: Հնդկաստանի բնակչությունը նույնպես կհասնի 1․6 միլիարդ մարդու, այնուհետեւ կնվազի 38 տոկոսով: Գագաթնակետային մակարդակից մինչեւ 50 տոկոսով կրճատում կլինի նաեւ Իտալիայում, Իսպանիայում, Ճապոնիայում եւ Թաիլանդում: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի բնակչությունը գագաթնակետից կիջնի ընդամենը 10 տոկոսով՝ հասնելով մոտ 350 միլիոն մարդու մակարդակի, ինչը նրանց առաջատար կդարձնի աշխատունակ տարիքի մարդկանց թվաքանակի առումով:

Այնուամենայնիվ, ուսումնասիրության հեղինակները խոստովանում են, որ նույնիսկ իրենց կողմից օգտագործված մեթոդաբանությունը տարբեր սցենարներում ցուցիչների շատ էական տարբերություն է ենթադրում: Վերոնշյալ թվերը վերաբերում են բազային կանխատեսմանը: Ընդ որում, ամենալավատեսականը ենթադրում է, որ մինչեւ 2100 թվականը Երկրի վրա ապրելու է 13․6 միլիարդ մարդ (ինչը 2․6 միլիարդով ավել է, քան ՄԱԿ-ի կանխատեսումը եւ գրեթե կրկնակի ավել է, քան հիմա), իսկ բացասականի համաձայն՝ բնակչությունը կնվազի մինչեւ 63 միլիարդ մարդ, այսինքն ՝ նույնիսկ ավելի քիչ կլինի, քան հիմա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+