Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում․ աբսուրդ է՝ հետ տարեք. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեմ  է ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվող ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն:

«Երբ այս նոր կանոնակարգը ընդունվել էր, ընդդիմությունը դեմ էր այս ծրարով քվեարկելուն: Փաստարկները հետևյալն էին, որ այդ մարդը քննարկմանը չի մասնակցում և սա հանրապետականները անում են, որ չգան գործի, ծրարներ ուղարկեն, նիստերը վարեն: Դաշինքի 9 հոգանոց ֆրակցիայում կար սկզբունք՝ չօգտվել այդ մեխանիզմից և երբևէ ծրար չթողնել և մենք չենք թողել: Հետո եղավ հեղափոխություն, եկավ նոր իշխանությունը և դա դարձավ լեգիտիմ գործիք: Հիմա քիչ չի դա լեգիտիմ է դարձել, հիմա եկել եք ասում եք, քանի որ դա նորմալ է, եկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված մի հատ էլ ծրար ուղարկի: Ժողովուրդ կարո՞ղ է մոռանում ենք, որ Հայաստան խորհրդարանական երկիր է, և այս դահլճում կարող է մեկ ժամից օրինակ երկրի ղեկավար փոխվի, այդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորներին չտեսնեք, տանը ի՞նչ իմանանք զենք են դրել գլխին, ինչ է ստորագրել, այդ դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում: Սա աբսուրդ բան է, վերցրեք, հետ տարեք: Ասեմ, թե ինչու. որովհետև կարիքն էլ չկա: Մենք չե՞նք կարողացել աշխատել այս ընթացքում, խնդի՞ր ենք ունեցել ձայների: Մինչև չտեսնենք՝ պատգամավորն ինչ է մտածում, ինչ է խոսում, մասնակցում է, ինչ իմանանք՝ այդ մարդն ի՞նչ է ստորագրել, ինչի՞ն է կողմ, ինչի՞ն է դեմ: Մենք դեմ ենք և՛ կորոնավիրուսի ժամանակաշրջանում, և՛ ընդհանրապես այս մեխանիզմների կիրառմանը»,- նշեց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է համավարակով պայմանավորված՝ անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորիներին գրավոր, հեռահար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ-ի կողմից գործուղման մեջ է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+