Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Պատգամավորներիս դիտարկում եք որպես կոճակ սեղմող․ Սիմոնյան

Պատգամավորներիս դիտարկում եք որպես կոճակ սեղմող․ Սիմոնյան

Այստեղ մտածողության խնդիր էլ կա։ Մենք պատգամավորներին չենք դիտարկում միայն քվեարկողներ։ Պատգամավորներն իրենց կամք, ձայնը և ժողովրդի կամքը արտահայտում են քննարկումների արդյունքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչվելու դեպքում պատգամավորների գրավոր քվեարկության կարգը։ Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր կարգով քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն, եթե գործուղման մեջ են գտնվում։

Նա նշեց, որ նախագիծը տրամաբանական կլիներ, եթե մինչև այս բերվեր նախագիծ, որ հանձնաժողովի նիստերը կարող են օնլայն անցկացվել՝ հնարավորություն տալով բացակա պատգամավորներին մասնակցել քննարկմանը և իրենց կամքն արտահայտել։

«Այլ տարբերակով ստացվում է, որ այստեղ նստած բոլորիս դիտարկում ենք որպես կոճակ սեղմող կամ քվեարկություն իրականացնող․ դա այդպես չէ։ Պատգամավորի գործունեության չնչին տոկոսն է ենթադրում կոճակ սեղմել։ Ստվերելով մնացած գործառույթները, դուք նեղացնում եք պատգամավորի ֆունկցիաները՝ կոճակ սեղմելու և քվերակելու ուղղությամբ» ,- նշեց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ կա միջազգային փորձ, երբ պատգամավորները հեռահար, փակ քվերակութամբ նիստերին մասնակցելու հնարավորություն ունեն, բայց դա վերաբերում է մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող պառլամենտական երկրներին։

«Մեզանում այդ զարգացումը չկա։ Կա մոտեցում, ըստ որի, եթե քաղաքական ուժի ղեկավարը մի բան որոշում է, հատկապես եթե նա իշխանության ներկայացուցիչն է, ապա մնացած պատգամավորները միահամուռ պետք է նման կարծիք արտահայտեն։ Սա քաղաքական մշակույթի ցածր զարգացվածության նշան է» ,- նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ նախագիծը ժողովրդական սկզբունքներից էական հետընթաց է, քանի որ թույլ չի տալիս բոլորի կարծիքն արտահայտելի դարձնելու հնարավորություն ունենալ, ելնելով պառլամետական մշակույթի զարգացվածության մակարդակից էլ, այն արդարացված համարել հնարավոր չէ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+