Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։ Հետևաբար ՀԱՊԿ֊ը պետք է դատապարտի Ադրբեջանի սադրանքները և միայն ադրբեջանական կողմին կոչ անի դադարեցնելու կրակը՝ առանց երկու կողմերին ուղղված անիմաստ հայտարարությունների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






