Կրեմլում խորապես մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգություններով, կողմերին զսպվածության և կրակի դադարեցման կոչ ենք անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունների կապակցությամբ ։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հարցում» — ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում այդ երկրների սահմանին տիրող իրավիճակը։
«Ռուսաստանն արդեն այդ մասին հայտարարել է տարբեր մակարդակներով, պատրաստ է իր միջնորդական ջանքերը գործադրել կարգավորման ուղղությամբ՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ։ Դուք գիտեք, որ եղել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինտենսիվ հեռախոսային շփումներ Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ։ Դրա համար ևս մեկ անգամ մենք զսպվածության կոչ ենք անում երկու կողմերին», — հավելել է Պեսկովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






