Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:12

ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրիում

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը սույն թվականի փետրվար ամսից հսկողություն է սահմանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրատվությամբ Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատուն-վարչության շինարարական-մոնտաժային աշխատանքների որակի ապահովման ու քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպումների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է մարմնի պաշտոնական կայքէջը։

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հունիսին կրկին Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից դիտարկումներ և հետազոտություններ են իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես նախագծային շեղումներ են թույլ տրվել մասնաշենքի հավաքովի մետաղական հիմնակմախքների մոնտաժման և եռակցման աշխատանքներում։ Շինարարական արտադրության նորմների խախտումներ են արձանագրվել տարածքի բետոնե հարթակի և մասնաշենքերից մեկի երկաթբետոնե հատակի տեղադրման աշխատանքներում, թույլ են տրվել նաև շինարարական ընդունման նորմի խախտումներ. չեն ներկայացվել մի շարք կատարողական փաստաթղթեր՝ hողային աշխատանքների, գրունտների ամրության, գեոդեզիական չափագրումների, եռակցման աշխատանքների վերաբերյալ, չեն ներկայացվել նաև մետաղական կոնստրուկցիաների որակի հավաստագրերը: Մասնակի թերություններ են հայտնաբերվել նաև նախագծային փաստաթղթերում:

2020 թ․ հունիսի 29-ին կայացած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի շարք խախտումներ արդեն շտկված են եղել, իսկ չշտկված՝ հաստատված նախագծի, շինարարական արտադրության և ընդունման նորմների խախտումների համար կայացվել են որոշումներ, որոնցով օբյեկտի գլխավոր կապալառու՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի, ենթակապալառու կազմակերպություններ՝ «Արտկոն» ՓԲԸ-ի, «Մետալ-Դիզայն» ՍՊԸ-ի և տեխնիկական հսկողություն իրկանացնող՝ «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հիման վրա կիրառվել են պատասխանատվության միջոցներ:

Հեղինակային հսկողություն իրականացնող «Ատրիում թիվ» ՍՊԸ-ն ևս տեղեկացվել է հաստատված նախագծի խախտումների ու նախագծային փաստաթղթերում մասնակի թերությունների մասին, և պահանջվել է սեղմ ժամկետում դրանք վերացնել:

Ստուգումների արդյունքում կառուցապատող ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվել է ՏՄ կողմից արձանագրված բոլոր խախտումների մասին, և առաջարկվել է հետամուտ լինել դրանց վերացման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+