Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:07

Նոր տարազներ՝ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Տարազներ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար» ծրագիրը, որի նպատակն էր Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի ստեղծագործական ծրագրերի խթանումը՝ 15 բեմական տարազների պատրաստման միջոցով։ Այս մասին հաղորդում է նախարարության պաշտոնական կայքէջը։

Երգչախումբը ստեղծվել է 2019 թվականին, ունի շուրջ 20 մասնակից Ալավերդիից և շրջակա համայնքներից, ինչպես նաև ինքնատիպ երգացանկ՝ կազմված պոնտական և այլ հունական ավանդական երգերից։ Տարազների նախնական էսքիզները մշակվել են պոնտական ավանդական հագուստին բնորոշ ձևերի, նախշերի և գունային գամմայի հիման վրա։ Հիմնական բնութագրական շեշտադրումներն արված են աղջիկների տարազի գլխազարդերի, գոգնոցների և տղաների անթև բաճկոնի ու կտորե գոտիների ձևավորման միջոցով։ Արդյունքում, Ալավերդու հունական համայնքի երգչախմբի սաներն ունեն բեմական ներկայանալի հագուստ և ոգևորված են հանդես գալու հունական ոչ նյութական մշակութային ժառանգության տարածմանը միտված համերգային ծրագրերով: Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ ծրագիրն իրականացվել է սահմանված կանոնների և ցուցումների խիստ պահպանմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+