Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն՝ անդրադառնալով ՊՆ մամուլի խոսնակի հաստատած տեղեկությանը, որ գնդակոծվել է Չինարի գյուղը:

«Երեկ ամբողջ օրն ընթացող մարտերի ընթացքում մեր պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը ձեռնպահ մնացին խաղաղ բնակչության, բնակավայրերի ուղղությամբ որևէ արկ արձակելուց: Կրակն ամբողջությամբ ուղղորդված էր ինժեներական կառույցների և ռազմատեխնիկայի ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:

Կարապետյանը նշեց, որ ստիպված են լինելու պատասխանել շատ ցավոտ: «Մենք երկու տարի շարունակ ասում ենք, որ մենք խաղաղություն սիրող ժողովուրդ ենք: Մենք պատրաստ ենք նստել, խոսել, բանակցել: Միևնույն ժամանակ մենք երկու տարի ասում ենք՝ պատրաստ ենք ցանկացած սցենարի: Ցավոք, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կտրվելով իրականությունից, մնացել է իր պաշտպանության նախարարի վերջին ելույթի տակ, որում իրականությունից կտրված այդ կիսազինվորականը գնահատականներ է տալիս հայոց բանակի մասին: Հայկական բանակը երկու տարվա մեջ բավականին փոխվել է: Ունակ ենք խոցելու Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ, ռազմավարական նշանակության ցանկացած  օբյեկտ»,- ասաց պատգամավորը:

Տիգրան Կարապետյանը նաև ասաց, որ ՀՀ ղեկավարությունը վայրկյան անգամ չի կասկածելու Հայաստանի և Արցախի սուվերենության համար հրաման տալ՝ ոչնչացնելու ցանկացած թիրախ: Պատգամավորը, դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը, նշեց, որ այս արկածախնդրությունն իրենց համար ունենալու է անդառնալի հետևանքներ:

«1994-ի ձեր մուրացած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում՝ համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»,- ասաց պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+