Ազգային ժողովը 21 կողմ, 60 դեմ ձայնով չընդունեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկում է արտակարգ դրության ընթացքում չեղյալ հայտարարել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները։
Առաջարկը ԱԺ հատուկ նիստի ընթացքում ներկայացրել էր ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարերել էր, որ իրենք կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկին, մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







