Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արդեն հայտարարել է, որ հնարավոր պատվաստանյութի ձեռքբերման համար քննարկումներ ու բանակցությունններ են իրականացվում արտադրողների հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Այս պահին աշխարհում մշակվում է մոտավորապես 200 նմանատիպ պատվաստանյութ, որոնք թեստավորման բոլոր փուլերի անցկացման և հաստատման դեպքում հասանելի կլինեն տարբեր երկրների համար: Մեր նախարարությունն էլ պրոակտիվ կերպով վարում է բանակցություններ տարբեր ընկերությունների հետ, և հենց նոր զարգացումներ տեղի ունենան՝ միանգամից կտեղեկացնենք»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







