ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված գործողություններից հետո մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Երեկվանից արդեն մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագ երկրների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղեկատվության փոխանակման և համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում, դրան զուգահեռ մենք նաև կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, սա նույնպես շարունակական է, և բնականաբար այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է և ընթացիկ»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը հավելեց, որ ԱԳՆ-ն թափանցիկորեն տեղեկացնում է ընթացքի, բոլոր այն զարգացումների մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






