Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:09

Մինչև 2020 թ. ավարտն աշխարհում սովից կարող է օրական մինչև 12 000 մարդ մահանալ

«Օքսֆամ» բրիտանական մարդասիրական բարեգործական կազմակերպությունը նախազգուշացրել է, որ մինչ 2020 թվականի ավարտն աշխարհում կարող է օրական մինչև 12 000 մարդ սովից մահանալ։ Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է աշխարհում անհավասարության և սննդի ճգնաժամի խորացման, ինչի մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Մեր ծայրահեղ անհավասար աշխարհում միլիոնավոր մարդիկ ամեն տարի մահանում են սովից։ Կորոնավիրուսը սննդի աճող ճգնաժամի կրակին յուղ է լցրել։ Եթե այժմ չգործենք, ապա մինչև այս տարվա վերջ համավարակի հետևանքով սովից կարող է օրական մինչև 12 000 մարդ մահանալ»,- նշել են կազմակերպությունից։

Ըստ «Օքսֆամ»-ի տեղեկությունների՝ 2019 թվականին սննդի պակաս է ունեցել մոտ 821 միլիոն մարդ, որից 149 միլիոնը ճգնաժամային իրավիճակներում է այդ խնդրի առաջ կանգնել։

Կազմակերպությունը թվարկել է այն երկրները, որտեղ կորոնավիրուսի համավարակի հետևանքով սննդային ճգնաժամն էլ ավելի է խորացել․ դրանք են՝ Եմենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Աֆղանստանը, Վենեսուելան, Եթովպիան, Սուդանը, Հարավային Սուդանը, Սիրիան և Հաիթին:

«Միասին դրանք ամբողջ աշխարհում սովի խնդրի հետ բախված մարդկանց 65 տոկոսն են կազմում։ Սակայն ճգնաժամային նոր կետեր նույնպես հայտնվում են։ Միջին եկամուտ ունեցող երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, նույնպես սովի արագ ավելացող մակարդակ ունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունն առաջարկում է այժմ նվիրատվություններ իրականացնել սովի խնդրի առաջ կանգնած երկրների համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+