Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

Աջակցություն ԱՄՆ-ից՝ Արցախի ականազերծման ծրագիրն իրականացնելու համար

Աջակցություն ԱՄՆ-ից՝ Արցախի ականազերծման ծրագիրն իրականացնելու համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն առաջին քայլն է արել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ապահովելու հարցում:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, հանձնաժողովն ընդունել է օրենսդրական հաշվետվությունը՝ անուղղակիորեն կոչ անելով շարունակել Արցախում անցկացվող մարդասիրական ծրագրի ֆինանսավորումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ 2021 թ. ֆինանսական տարվա Արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում:

«Ողջունում ենք այս հաշվետվությունը որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի բազմակողմանի հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ՝ պարզ է, որ Կոնգրեսը պետք է ավելին անի՝ ապահովելու ԱՄՆ-ի աջակցությունն այս ծրագրին»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հատկացումների հանձնաժողովը 2021 թ. ֆինսական տարվա Արտասահմանյան օգնության օրինագիծն ու դրան կից հաշվետվությունն ընդունել է 29 կողմ, 21 դեմ ձայնով: Նախատեսվում է, որ այն շուտով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:

Սենատի հատկացումների հանձնաժողովն Արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակը կդիտարկի առաջիկա շաբաթների ընթացքում: Ներկայիս միջոցառումը չի հստակեցնում Հայաստանին կամ Ադրբեջանին անմիջականորեն հատկացվող օգնության ծավալը՝ հնարավորություն տալով Պետքարտուղարությանը որոշելու ֆինսավորման չափն ու իրականացվելիք ծրագրերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+