Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել վերսկսել Իսրայելի հետ բանակցությունները միջազգային միջնորդների քառյակի հովանու ներքո:
Այս մասին հայտնում է Panorama.am-ը։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի առաջնորդը հաստատել է պաղեստինա-իսրայելական հակամարտության արդարացի լուծման աջակցությունը։ Զրույցը կայացել է պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ։
«Պաղեստինի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել խաղաղ բանակցությունները վերականգնել միջազգային իրավունքի հիման վրա եւ միջազգային միջնորդների քառյակի եւ այլ կողմերի հովանու ներքո»,-ասել է Աբասը։
Աբասը բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ միջազգային իրավունքի, խաղաղություն հաստատելու շուրջ աջակցելու հարցում, հաղորդում է գործակալությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







