Հուլիսի 9-ին՝ ժամը 12:12-ին,ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 22 հասցեում գտնվող խանութ-սրահի խոհանոցում: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 12:58-ին: Այրվել են առաստաղի պլաստմասայե կառուցատարրերը և օդորակիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







