ՀՀ տարածքային կառավարման եւ եթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որը պատմում է սուբվենցիոն ծրագրերով վերականգնվող Գորիսի պատմական միջուկի մասին։
Ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են 1918-20 թվականներին կառուցված բնակելի տները, նորոգվելու են 38 շենքերի տանիքները, կոլորիտային պատշգամբներն ու ճակատային հատվածը։
Ծրագրի արժեքը 610 մլն․ դրամ է, ֆինանսավորումը՝ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







