ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում հունիսի առաջին շաբաթվա համեմատ մոտ 5 անգամ կտրուկ նվազել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ից։
Նշվում է, որ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։
Նույնն են փաստում նաև ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։
«ԱԱՏՄ ամեն հերթական դիտարկման և անակնկալ ստուգայցի արդյունքում արձանագրվում է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես»,- ասվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ վերջին օրերին ԱԱՏՄ կողմից կասեցվող տնտեսավարողների թիվը ևս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում․ աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների նկատմամբ։
«Կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ։
Խախտումների նվազման միտում է նկատվում նաև մարզերում»,- ասվում է հրապարակման մեջ։
https://www.facebook.com/hlib.am/posts/769182453822461
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







