Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:06

10 հազար դրամն այսօր իսկապես մեծ գումար է. Սիսակ Գաբրիելյան

10 հազար դրամն այսօր իսկապես մեծ գումար է. Սիսակ Գաբրիելյան

Շրջանառության մեջ դրված նախագծում դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացումը ընդամենը մի հոդված էր. այդ օրենքում նաեւ որոշ այլ հոդվածներ էին նախատեսված, որոնք պետք է կանոնակարգեին այդ հարաբերությունները, տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաեւ վարչարարություն իրականացնող մարմինների ցանկի ընդլայնումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով խորհրդարանի շրջանառությունից հանված օրենքի նախագիծին։

Հարցին, թե արդյոք արդյունավետ կլինե՞ր տուգանքների բարձրացումը, նա պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել՝ արդյունավետ կլիներ, թե՝ ոչ:

Արդյունավետությունը կարող ենք գնահատել կիրառման արդյունքում: Օրինակ՝ մեր հարեւան Վրաստանում նույն դիմակ չկրելու կամ այլ սահմանափակումները խախտելու համար տուգանքները անհամեմատ բարձր են: Եթե չեմ սխալվում, այնտեղ 70 հազար դրամից են սկսվում տուգանքները: Այնպես որ, բոլորը չէ, որ կարծում են՝ տուգանքները 10 հազարից բարձրացնելը վատ գաղափար է»:

Լրագրողի՝ արդյոք քաղաքացիների բողոքներից եւ ընդվզումներից զերծ մնալու համա՞ր է օրենքի նախագիծը դուրս հանվել շրջանառությունից հարցին ի պատասխան՝ ԱԺ պատգամավորն ասել է, որ 10 հազար դրամն այսօր իսկապես մեծ գումար է, եւ որ, իր կարծիքով, տուգանքի այդ չափով հնարավոր է հասնել իրավիճակի բարելավման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+