ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 8-ին, պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ Կարեն Սեդրակյանին ընտրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:
Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, կողմ է քվեարկել 80, դեմ՝ 6 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ կառավարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



