Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2637 դեպք։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 245 688-ի։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 200 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 11 931-ի։
Իրանում կորոնավիրուսից ընդհանուր թվով ապաքինվել է 207 000 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







