ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:
Վարչապետ Փաշինյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը:
Փաշինյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է արտադրամասում, ծանոթացել հավաքվող արտադրանքին:
Վարչապետին ներկայացվեցին մի շարք սպառազինություններ․ ընկերությունը նախագծում և արտադրելու է տեղական պահանջներին համապատասխան օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը և մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՊՆ-ի պահանջարկը: Դրանց մի մասը նախատեսված է զենքերի վրա տեղադրելու համար, մյուս մասը տեղադրվում է գլխի վրա դրվող սարքի վրա:
Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում զրուցեց նաև արտադրամասի աշխատակիցների հետ:
Նշենք, որ ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով:
Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։
Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաև արտահանվելու է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






