ՀՀ սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսված նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով։
Նշվում է, որ նիստին պետք է քննարկվեր 7 հարց, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումի քննությունը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկյան հանձնաժողով։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:
Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումը։
ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով հետաձգել Քոչարյանի գործին առնչվող գործի քննությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







