Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:50

Խորհրդարանական ընդդիմության առաջնորդները շնորհավորել են Սահմանադրության օրը

Խորհրդարանական ընդդիմության առաջնորդները շնորհավորել են Սահմանադրության օրը

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջնորդները ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ հանդես են եկել ուղերձներով:

Իր ուղերձում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ընդգծել է, որ երկրի մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի են և կարող են հղի լինել վտանգավոր և անդառնալի հետևանքներով:

«Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ», — ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

Ուղերձում ասված է, որ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Հենց այս սկզբունքից պետք է բխեն բոլոր պետական մարմինների և ՀՀ բոլոր քաղաքացիների քայլերն ու արարքները: «Անհրաժեշտ է գիտակցել, որ բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև» — գրել է Ծառուկյանը:

Շնորհավորելով քաղաքացիներին՝ ԲՀԿ առաջնորդը հույս է հայտնել, որ միասնական ջանքերով կհաջողվի կերտել այնպիսի պետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները, որտեղ օրենքի գերակայությունը կլինի մեր հայրենիքի և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքը:

Սահմանադրության օրվան նվիրված ուղերձով է հանդես եկել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Այսօր կարևոր օր է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ գյուղացու և զինվորի, գիտնականի և ուսուցչի, հայրենասեր և օրինապահ քաղաքացու համար,
անգամ նրանց համար, ովքեր 2020 թ.֊ին լծվել են Սահմանադրության պաշտպանության գործին, մինչդեռ ընդամենը հինգ տարի առաջ ակտիվորեն կեղծում էին սահմանադրական հանրաքվեն, իսկ ավելի մոտ անցյալում խախտում և ապականում արդեն ընդունված տեքստի ոգին», — ասված Է հայտարարության մեջ:

Մարուքյանը նաև ընդգծել է, որ, ամեն դեպքում, այս օրը մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին ևս մեկ անգամ միավորող օր է։ «Շնորհավորում եմ բոլորիս և հույս հայտնում, որ բացի փաստաթղթղից, մենք Հայաստանում կկարողանանք բարձր պահել սահմանադրականությունը մեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի արդյունքում», — գրել է Էդմոն Մարուքյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+