Հանրապետության մարզերում շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված և թվով 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանք կիրականացվի: Այդ նպատակով պետական բյուջեից կտրամադրվի շուրջ 21, 6 մլրդ դրամ:
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Նա տեղեկացրել է, որ ներկայում իրականացման փուլում են գտնվում փոխանցիկ համարվող ծրագրերը, որոնք չեն ավարտվել 2019-ին: Այդ ծրագրերով շուրջ 31 կմ ճանապարհահատվածի շինարարություն է ընթանում:
Ղալեչյանը հայտնել է, որ այս տարվա համար նախատեսված շինարարական աշխատանքների մասով գրեթե ամբողջությամբ ավարտվել է մրցութային գործընթացները, կնքվել են պայմանագրեր, շինարարությունն ամբողջ ծավալով մեկնարկել է:
Նախարարի տեղակալը նշել է աշխատանքներում ներգրավված են այնպիսի ճանապարհներ, որոնք տասնամյականեր շարունակ չեն հիմնանորոգվել:
«Առհասարակ խնդիր է դրված՝ սահմանամերձ շրջաններում ճանապարհների որակի մակարդակը պետք է որևէ ձևով չզիջի քաղաքներին»,-ասել է նա:
Նախարարությունն այժմ հետազոտություններ է անում, որպեսզի հասկանա, թե որքան մարդ է ներգրավվել, և առհասարակ շինարական կազմակերպությունները կորոնավիրուսի պայմաններում ինչ սոցիալական խնդիր լուծեցին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







