Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:47

Համագործակցություն ՀՀ-ում բնակչության պաշտպանության ոլորտի զարգացման ուղղությամբ

Համագործակցություն ՀՀ-ում բնակչության պաշտպանության ոլորտի զարգացման ուղղությամբ

Եվրոպական միությունը, Շվեդիան, Լիտվան և Հայաստանը՝ Team Europe մոտեցմամբ, գործակցում են Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության գրասենյակից։

Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանում Շվեդիայի և Լիտվայի դեսպանությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Թվինինգ գործիքի «Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 1 մլն եվրո:

Ծրագրի նպատակն է ամրապնդել աղետների ռիսկի կառավարումն ինստիտուցիոնալ մակարդակում ՝ համապատասխան կառույցների և գերատեսչությունների միջև՝ դերերի հստակ բաշխմանը և համակարգմանը աջակցելու միջոցով, զարգացնել դերերի կատարման ինստիտուցիոնալ և վարչական կարողությունները, նպաստել միջազգային համագործակցության շարունակական ընդլայնմանը՝ աջակցելով պետական օրենքների, կանոնակարգերի և որակի չափորոշիչների լրամշակմանն ու մշակմանը և դրանց համապատասխանեցմանը միջազգային առաջավոր փորձին՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ, ինչպես նաև աջակցելով աղետների ռիսկի նվազեցման իրազեկման համակարգի կատարելագործմանը և կիրարկմանը:

Ստորագրման արարողության ընթացքում, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը,ԵՄ դեսպանն ընդգծեց այս ծրագրի կարևորությունը, որը պայմանավորված է առողջապահության, անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտների խիստ փոխկապակցվածությամբ:

https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/3103089303078311

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+