«Երբ իշխանության էր գալիս մի մարդ, որն օրինագիծ էր բերել ԵԱՏՄ֊ից դուրս գալու մասին, ՀԱՊԿ֊ը համարել էր անիմաստ կառույց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր հռչակել էր Ռուսաստանին, արդեն պետք էր գիտակցել, որ Նավալնու նման հայատյաց նացիոնալիստը մի օր էլ հայտնվելու է Հանրայինի եթերում։ Հասկանալի է, որ դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև մեր ազգային ու պետական շահի նկատմամբ առհամարհանքի դրսևորում է, ընդորում՝ հաշվարկած դրսևորում։ Եվ սա դեռ ընդամենը «ծաղիկներն» են»,- ֆեյսբուքում գրել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝ անրդադառնալով Նավալնիի՝ Հ1ի եթերում հայտնվելուն:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) ռեպորտաժում ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկության մասին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին խոսել էր սահմանադրական հանրաքվեի խախտումների մասին:
Հաղորդավար Սոլովյովը ևս տարակուսել էր Հ1-ի եթերում «նացիստ» Նավալնիին տեսնելով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






