Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

Նամակ քաղաքացուն, ով իմ համար Պողոս չի․ Նաիրա Զոհրաբյան

Նամակ քաղաքացուն, ով իմ համար Պողոս չի․ Նաիրա Զոհրաբյան
Members of 'Prosperous Armenia' faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նամակ քաղաքացուն, ով իմ համար Պողոս չի։
Ես չեմ անվանելու ձեզ Պողոս, քանզի դուք իմ համար Պողոս չեք։ Չնայած ձեր մեջ կան շերտեր, որոնց հետ ես մշտական կռիվ ունեմ ու հրաժարվում եմ հասկանալ նրանց իռացիոնալ ու քրոնիկ ատելության դինամիկան։
Ես ձեզ չեմ անվանելու Պողոս, բայց ես հրաժարվում եմ հասկանալ այն մտավորականներին, ովքեր հազար տակ շպագատ են իջնում բոլոր իշխանությունների առաջ ու ընդվզման պստլիկ ճիչիկներ են հայտնում միայն այն ժամանակ, երբ գույքահարկի թեման մտնում է ուղիղ իրենց հայաթ։
Ես ձեզ Պողոս չեմ անվանելու, չնայած ես ֆիզիկական նողկանք եմ զգում այն, այսպես կոչված, մտավորականության աջաբսանդալից, ովքեր տարբեր սրճարաններում իմ ներկայությամբ Չե Գեվարա են դառնում ու բոլոր հնարավոր ռակուրսներով թաղում իշխանությանը, բայց կես ժամ անց որևէ կայքի հարցազրույց են տալիս ու ասում են՝ «respect սահմանադրական կարգի տապալմանը կողմ քվեարկած պատգամավորներին»։ Ի դեպ, բոլոր նման չեգեվարաներին դեզինֆեկցիա եմ արել էջիցս»,- գրել Զոհրաբյանը։
Պատգամավորը նշել է, որ քաղաքացու հետ իր զրույցնայլ բանի մասին է՝ կորոնավիրուսի, որը դարձել է այլեւս գրեթե յուրաքանչյուր ընտանիքի դժբախտությունը․ ինչո՞ւ Հայաստանը դարձավ աշխարհում կորոնավիրուսի դժոխքներից մեկը, ու բոլորս ենք հասկանում, որ այլեւս ոչ մի լոքդաուն, ոչ մի դիմակ, ոչ մի ալկոգել ու սոցիալական հեռավորություն ի զորու չեն կասեցնելու անվերահսկելի վարակը։
«Առողջապահության նախարարը նախօրեին խոստովանեց, թե ինքը վստահ չի, որ մեր կյանքի ընթացքում մենք կկարողանանք զրոյացնել վարակակիրների թիվը։ Ուշադրություն դարձրեք, չի ասում՝ առաջիկա տարիներին։ Ասում է՝ մեր մնացած ողջ կյանքի ընթացքում։ Ու էլի հայհոյանքների տարափ Արսեն Թորոսյանի հասցեին։ Ես Արսենի փաստաբանը չեմ, բայց իզուր եք իրեն, կամ միայն իրեն էդպես ջերմեռանդ հայհոյում։ Նա գոնե ազնվորեն խոստովարնում է այն, ինչը երկրի մյուս պատասխանատուները փորձում են խլացնել ճղճղան լայվերի, անիմաստ հոխորտանքների ու դիմակ բաժանելու անկապ ակցիաների տակ։ Կորոնավիրուսի վարակման տեմպերով Հայաստանն աշխահի լիդերներից է»,- գրել Զոհրաբյանը։
Պատգամավորը նշել է, որ Եվրոպական միությունը հուլիսի 1-ից բացում է ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հետ օդային սահմանն ու Հայաստանն այդ ցուցակում չկա` որպես վարակի առումով անկառավարելի երկիր։
«Հիվանդանոցներում կատարյալ քաոս է՝ հարցրեք նրանց, ովքեր բախտավոր լոտո են շահել, ու ոչ թե տանն են ինքնաբուժվում, այլ հիվանդանոցում կարողացել են ծանոթով կոյկա ճարել։ Տնային պայմաներում բուժվողները գետտոյացված են ու ծանոթ բժիշկներից «սպռավոչկա» են ստանում՝ ինչպե՞ս բուժվել տանն ու ով ինչ գիտի՝ դեմ է տալիս ինքնաբուժվողներին՝ ռամաշկայով ողողումներից մինչեւ Plaqueոil դեղամիցոջը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակեպության, դեռեւս փորձարկման փուլում է եւ քաղաքացին պետք է ստորագրություն տա, որ տեղեկացված է իր վրա իրականացվող փորձարկումից։
Փոխարենը, մեր քաջարի ոստիկանները դրուժիննիկների պես փողոց առ փողոց մարդ են տուգանում՝ քթի ողջ դիապազոնով դիմակը լավ չծեփելու համար։ Մինչ օրս, ըստ պաշտոնական տեղեկության, տուգանվել է 57031 մարդ։ Միայն երեկ տուգանվել է 2698 քաղաքացի։ Բազմապատկենք այս թիվը 10 հազար դրամով ու կստատանք 570.310.000 դրամ պետական բյուջե մուտք արված, կամ արվելիք գումար։
Վատ չի։ Վատ չի։ Առաջարկում եմ տուգանք սահմանել նաեւ դիմակի գույնի, ռազմերի եւ արտադրող երկրի համար։ Թույլատրել միայն մերձարեւադարձայն երկրներից ներմուծված դիմակները, մնացածի համար սահմանել քրեական պատասխանատվություն ու տուգանք։
Իսկ ամենավերջում չմոռանաք պետական բյուջե ՀՀ հպարտ քաղաքացիներից գանձված տուգանքները ներկայացնել 100 փաստ Նոր Հայաստանի մասին հաջորդ բուկլետի մեջ, որպես ՀՀ քաղաքացիների կողմից արված կամավոր եւ անշահախնդիր ներդրում՝ հանուն հեղափոխության վիլյուրի»,- գրել Զոհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+