Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:47

Շտապօգնության աշխատակիցները դրամական պարգևներ են ստացել «Տաշիր» հիմնադրամից

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել  «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին,  բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Այս մասին համատեղ հաղորդագրություն են տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը․

«Այսօր շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հետևյալ բաշխման ցուցակի՝ Երևան – 36,930,000 դրամ, Կոտայքի մարզ – 16,020,000դրամ, Լոռու մարզ – 16,645,000դրամ, Շիրակի մարզ – 13,330,000դրամ, Արարատի մարզ – 11,740,000դրամ, Արմավիրի մարզ – 9,795,000դրամ,Գեղարքունիքի մարզ — 9,985,000դրամ, Սյունիքի մարզ – 8,630,000դրամ,Արագածոտնի մարզ – 7,960,000դրամ, Տավուշի մարզ – 7,925,000դրամ, Վայոց Ձորի մարզ – 4,890,000դրամ։

Նշենք, որ «Տաշիր» հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Դեռ ապրիլին «Տաշիր» հիմնադրամը ևս 100,000 ԱՄՆ դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։

Ս․թ․ մարտի 18-ից սկիզբ առած համահայկական «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք–արշավն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցութամբ։

Ընդհանուր առմամբ, արդեն հավաքագրվել է 770,000 ԱՄՆ դոլար, որից շուրջ 600 հազարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը,  Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։ Միևնույն ժամանակ արտերկրից ստացվել են մեծածավալ նվիրատվություններ ապրանքի տեսքով, որոնք փոխանցվել են առողջապահության նախարարությանը։ Դրամահավաք-արշավի ընթացքում շարունակում է ընդլայնվել նաև համահայկական ցանցը, ստեղծվում են նոր համագործակցություններ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ։

Համահայկական այս կարևոր շարունակական ձեռնարկին կարող եք միանալ  հետևյալ հղմամբ՝ www.himnadram.org,-  ասված է հաղորդագրության մեջ։

«Տաշիր» հիմնադրամը տարիներ շարունակ իրականացնում և աջակցում է Հայաստանի առողջապահության ոլորտի սոցիալապես կարևոր ծրագրերին: Գործունեության 20 տարիների ընթացքում համանուն հիմնադրամը մեծ թվով ծրագրեր է իրականացրել այս ոլորտում, կառուցվել են սոցիալական օբյեկտներ, այդ թվում՝ բժշկական և կրթական հաստատություններ, ծննդատներ և վերականգնողական կենտրոններ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+