ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ հարցմամբ դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։
Մարուքյանը խնդրել է՝
1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները.
2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները.
3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։
Մարուքյանը նշել է, որ հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի ամբողջական տեսքով։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3990902680981429
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







