Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հետ կապված հարց մեզ մոտ չի քննարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը արձակուրդ գնաց և կան կարծիքներ, որ արձակուրդում գտնվող անձը չի կարող աշխատանքից ազատվել՝ Սիմոնյանը նշեց, որ Հրայր Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշել թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, և դա կարծում եմ շատ բնորոշ է Հրայր Թովմասյանին։
«Ես կարծում եմ, մեր քվեարկությունները առավել խոսուն են, թիմի կուռ լինելը շատ մարդկանց երազանքներ գետնով տվեց: Նման հարցեր մենք այլևս քննարկելու կարիք չունենք և երկար ժամանակ չենք ունենք: Բոլոր մեծ կոլեկտիվներում հաճախ լինում են կարգապահական հարցեր: Օրինակ, ես ԱԺ նախագահի կողմից հենց նիստերի դահլիճում նկատողություն եմ ստացել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադռանալով ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների համագործակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց.
«Այդ միանալը, հուշագրեր ստորագրելը ինձ հիշեցնում է այն, որ 30 տարի բոլոր ընդդիմությունները Հայաստանում այդ նույն շրջանով անցնում են, պտտվում են, իրար հետ վիճում, լուսանկարվում և այլն: Ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որոնք միգուցե հնարավորություն ունեին կամ կարող են ունենալ այլ մարտավարությամբ աշխատելու, իրականությունը ճիշտ գիտակցելու, այլ ոչ իրենց կողմից վճարված իրականությունը տեսնելով և դրան հավատալով գործողություններ անելով»,- ԱԺ փոխնախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






