Հայաստանում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առքուվաճառքի պայմանագրեր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին իշխանություններին պատկանող և, ըստ էության, քաղաքական պատվերներ կատարող լրատվամիջոցներին:
«Այդ ամենն արվել է մեկ բանի համար՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար: Այդ լրատվամիջոցները վճարվում են մի բանի համար, որ ստեղծվի իրականություն: Հետագայում այդ քաղաքական գործիչներն ընկնում են հենց իրենց ծուղակի մեջ: Այդ լրատվամիջոցներն իրենք ստեղծում են, որ վարկաբեկեն իշխանությանը: Նույն լրատվամիջոցներն իրենք դիտում են և հավատում են, որ, օրինակ՝ իշխող կուսակցության վարկանիշը շատ ցածր է, իրենցը՝ շատ բարձր է: Բայց իրականում իրենք ուղղակի ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն: Իրենց տեղը խոհանոցն է, իրենց տեղը հաճախ նաև բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






