Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հայտնաբերվել, 6 հիվանդ ապաքինվել է։ Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ մինչ այդ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 926 դեպք։ Ապաքինվել է ևս 6 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը 791 է։
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 15 հիվանդ։
Կարանտինի ռեժիմով գտնվում է 2819 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 230:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայի խոսքով՝ Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի երկու նոր դեպքերի վարակի աղբյուրը հայտնի է։
Խոսքը բեռնատարների վարորդների մասին է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







