ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության համակարգի կենտրոնացված կառավարում սահմանել և բժշկական կենտրոններում նոր կառավարիչներ նշանակել։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս նման գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ բոլոր բժշկական կենտրոններն ակտիվորեն համագործակցում են Առողջապահության նախարարության, կառավարության հետ և բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները:
Վարչապետի խոսքով՝ մասնագետներն ուսումնասիրում են ընթացակարգերը և փորձում են գտնել այն օրենսդրական բացերը, որոնք տեսականորեն կարող են տեղի ունենալ որոշակի իրավիճակներում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրենսդրական այս նախաձեռնությունն ուղղված է միայն օրենսդրության և օրենսդրական մեխանիզմների կատարելագործմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






