Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով և ամենօրյա վարակվածների թիվը գտնվում ամբողջ աշխարհում առաջատարների շարքում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ցավոք այս ամենի գիտակցումը ՀՀ-ում չկա։
«Այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ երկրի 3 մլն բնակչությունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարեր համավարակի դեմ, բայց ցավոք արդպիսի իրավիճակ չունենք։ Ընդհակառակը շարունակվում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի վերաբերյալ, շատ դեպքերում շարունակվում է կյանքը բնականոն հունով ընդանալ, ինչին մենք դեմ չենք, սակայն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր պարետատանը քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ չունեն այլընտրանք և պետք է առաջիկայում գնան հակահամաճարակային կանոնների խստացման, քանի դեռ այս թվերը չեն կրճատվել ու հակառակ դինամիկան չի արձանագրվել՝ տեղեկացնելով, որ այդ խստացումները կարող են ամենատարբեր ուղղություններ ունենալ։
Վարչապետը հայտնեց նաև, որ արդեն մոտենում է ժամկետը, որ դիմակ կրելու դիմակ կրելու խախտումների համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն վճարվել և քննարկում են օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնելու տարբերակը, որ տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահն առավել կարճ ժամանակահատված սահմանելը՝ ընդգծելով, որ իրենց նպատակը տուգանելը չէ, քանի որ քաղաքացիներն ունեն հնարավորություն չտուգանվելու։
«Դիմակներն առավել շատ պաշտպանում են ոչ թե վարակվելուց՝ այլ վարակելու։ Հետևաբար, երբ բոլորը կրում են դիմակներ, դիմացինին երաշխավորում են իրենից վարակվելուց»,- ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







