Իրանի Փարդիս շրջանում՝ Թեհրանից արևելք գտնվող ռազմաբազայի մոտակայքում ուրբաթ տեղի է ունեցել գազի տարաների պայթյուն։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է Mehr գործակալությունը։
Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավուդ Աբդիի խոսքով՝ միջադեպի հետևանքով վնաս չի հասցվել նաև ռազմական կառույցներին։ Այս պահին արտակարգ ծառայություններին հաջողվել է մարել ռազմական օբյեկտներից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունից հետո առաջացած հրդեհը:
Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







