ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է․
«Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները,ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստանը» սկսել էր Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնություն՝ ԱԺ-ի կողմից ընդունված մի շարք օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







