Երբ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ԱԺ և իշխանության մասին խոսելիս օգտագործում է «հակառակ կողմ» ձևակերպումը, ապա սրանից անմիջապես հետո ինքը նույնիսկ չպետք է սպասեր Սահմադրական փոփոխություններին, այլ պետք է հրաժարական տար ու զբաղվեր քաղաքականությամբ՝ այդ կերպ ընդդիմանալով ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այս ձևակերպումը հստակ ապացուցում է մեր կողմից նախկինում հնչեցված այն պնդումները, թե ում համար է գործում այս ՍԴ-ն և որ «կողմից» են իրենք»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158453268263501
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






