ԱԺ անկախ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ստորագրում է ՍԴ դիմելու ձևաթուղթը:
Ավելի վաղ «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով ՍԴ դիմելու գործընթացին:
2015 թվականին հիմնադրված «Ալյանս» ցենտրիստական կուսակցության երիտասարդական թևի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գաբրիելյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գ. Գորգիսյանին, հայտնել է, որ ԱԺ-ում իրենց ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը լիազորվել է կուսակցության կողմից ստորագրել ձևաթուղթը, և հիմա տեղի է ունենում այդ գործընթացը, որից հետո մնում է միայն ԼՀ խմբակցությունը։
«Ժողովրդի ընդդիմադիր հատվածը Ձեզ է սպասում և հույսով է, որ կմնաք Ձեր խոսքի տերը ու չեք խաբի»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը նախաձեռնել էր ստորագրահավաք դիմելու համար ՍԴ-ին «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը» քննելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






