Այսօր Ազգային Ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդման քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԿԸՀ նախագահ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ապրիլի 5-ին նշանակված և չկայացած համապետական հանաքվեի համար ի՞նչ ծախսեր էին կատարվել և ի՞նչ կորուստներ է կրել բյուջեն:
Հանձնաժողովի նախագահ Մուկուչյանը նշեց, որ հանրաքվեն անցկացնելու համար ԿԸՀ-ին հատկացվել է 2.5 միլիարդ դրամ գումար, ԿՀԸ-ն ծախսել է 125 միլիոն 600 հազար դրամը:
Մուկուչյանը մանրամասնեց, որ այդ գումարով հիմնականում պատվիրվել են քվեախցեր, պարկեր, կապարակնիքներ և այլն:
Նրա խոսքով՝ ծախսերն անխուսափելի են եղել, քանի որ հանրաքվեի օրը նշանակվելուց հետո սահմանվել է ժամանակացույց, սկսվել են աշխատանքները, և չէին կարող ենթադրություններ անելով՝ չկատարել նախապատրաստակաան աշխատանքներ:
Նա նշեց, որ կատարված ծախսի մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում այնպիսի նյութերի գնմանը, որոնք հետագա ընտրական գործընթացների համար կիրառելի են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






