Ինձ քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով ՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի հանդիպմանն ու հարցին, թե նրանց կոնսոլիդացիան արդյոք կարող է իշխանափոխության ռեալ վտանգ ստեղծել իշխանության համար:
«Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակ են այսօր: Միակ մտահոգությունս այն է, որն ինձ մոտ բարոյական մտահոգություն է, իրենց մոտ ռեալ մտահոգություն պետք է լինի, դա ժողովրդի զայրույթն է, որը չի կարող այլևս հանդուրժել, որ իրեն գժի տեղ դնեն:
Այսինքն նույն մարդիկ դեմքները փոխած գալիս են, ասում են՝ վայ, մենք հիմա կոնսոլիդացել ենք: Նաև անհանգստացնում է մեկ այլ բանով, որ ընդդիմադիր դաշտն իրենք լցնում են իրենցով փողի հաշվին և չեն թողնում, որ նորմալ ընդդիմադիր ուժեր, որոնք անցյալի հետ ոչ մի կապ չեն ունեցել ուղղակի կամ միջնորդավորված, կայանան: Իրենք վնասում են ավելի շատ ընդդիմադիր դաշտին՝ թույլ չտալով այդ դաշտի կայացումը»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






