Երրորդ հանրապետության մեջ մի իրավիճակ է, երբ առնվազն 3-4, եթե ոչ 4-5, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից երեկո ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածքում երկրով մեկ։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2019 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթի ժամանակ։
Վարչապետը հիշատակեց մեկ ամիս առաջ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի զեկույցը, որտեղ Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտներում:
«Այսօր խոսում են խոսքի ազատության սահամանփակումներից: Ցույց տվեք երրորդ Հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ չորս-հինգ կամ վեց-յոթ հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն է տարածում երկրով մեկ: Եկեք խոսենք, թե Հայաստանում խոսքի ազատության ի՞նչ մակարդակ կա և խոսքի ազատությունն ինչպե՞ս է օգտագործվում:
Մարդկանց այսօր այդ մամուլը, այդ մամուլի ազատությունը մղում են մահվան, ընդ որում մղում են մահվան այդդ գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ, որովհետև դրանք համարում են՝ ինչքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ «ֆեյքերի դասականեր, գումարտակներ, լրատվամիջոցներ չֆինանսավորեն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար»:
«Ինչու՞ պիտք է Կառավարությունը լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները՝ ոչ: ԱԺ ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, բայց պատգամավորներից ոմանք ֆեյքերի սեփական դասակներն ու գումարտակներն ունեն: Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցվությունների հույսին չի կարող մանլ»,- նշեց նա։
Անդրադառնալով քաղաքական հետապնդումների թեմային՝ Փաշինյանը հարց ուղղեց՝ որտե՞ղ է հնարավոր, որ քաղաքական հետապնդումների ենթարկվող մարդուն դատարանը հրաժարվի կալանք տալ:
«Բա այդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ: Վզները 5 րոպեում կոլորեին», — ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






