Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:47

2019-ի կատարողականին լավագույն գնահատականը տվել է Մարուքյանը՝ այն անվանելով ոսկե տարի․ Մակունց

2019-ի կատարողականին լավագույն գնահատականը տվել է Մարուքյանը՝ այն անվանելով ոսկե տարի․ Մակունց

Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ․ դա ընդդիմության իրավունքն է։ Այս մասին իր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչո՞ւ է բոյկոտում, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Միգուցե դժգոհություն է հայտնում իրավական գործընթացների առնչությամբ: Ամեն դեպքում, դա ընդդիմության իրավունքն է: Խոսվում է ընդդիմությանը լռեցնելու մասին։ Եթե իրավական պրոցեսներին չխոչընդոտելը համարում եք ընդդիմությանը լռեցնել, ուրեմն ձեր ձևակերպումներում ազնիվ չեք», —  ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ ընդդիմությանը հաճելի է, թե՝ ոչ, իրականությունն այն է, որ իշխանության 88 հոգանոց կազմն առաջնորդվում է օրենքով և իր լիազորություններով։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում, բացի կորոնավիրուսի համավարակը, այլ ճգնաժամ՝ այդ թվում քաղաքական, գոյություն չունի:

Խոսելով կառավարության կատարողականի մասին՝ Մակունցը նշեց․

«Կառավարության կատարողականը միտված է եղել մեկ տարվա ընթացքում լուծելու տասնյակ տարիներով բարձիթողի եղած, չլուծված և ստեղծված խնդիրները: Դրանք եղել են թե´ բանակի ոլորտում, թե´ ճանապարհաշինության ոլորտում, թե´ առողջապահության ոլորտում, թե´ սոցիալական ոլորտում, թե» Բաքվից գաղթած ընտանիքների, թե´ երկրաշարժից տուժած ընտանիքների խնդիրների լուծման ոլորտներում։ 2019-ի կառավարության կատարողականին լավագույն գնահատականը տվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ այն անվանելով ոսկե տարի»:

Մակունցը նաև շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը՝ քննադատությունների և դիտարկումների համար՝ նշելով, որ դա իշխանությանը միայն օգնում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+