Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին անդրադարձավ ապրիլին փակված 70 հազար և մայիսին վերականգնված կամ բացված 50 հազար աշխատատեղերին:
Փաշինյանը նշեց, որ շուրջ 20 հազար աշխատող է այս ընթացքում կորցրել աշխատանքը, ու Կառավարությունը որոշել է այդ մարդկանց օգնություն ցուցաբերել:
«Աջակցությունը կտրվի նվազագույն աշխատավարձի չափով և միայն անկանխիկ եղանակով՝ հիշեցնելով 9-րդ միջոցառման հետ կապված կորոնավիրուսով վարակման դեպքերը բանկային համակարգում: Ապրիլին մենք ընթացիկ հաշիվների ուսումնասիրությամբ արձանագրում էինք, որ տնտեսությունը գահավիժում է, և ինչքան էլ ծանր լիներ, հակահամաճարակային զրոյական վիճակ չունենալով, որոշեցինք տնտեսական որոշակի սահմանափակումները վերացնելու և նվազեցնելու ճանապարհով գնանք, և եթե այդ որոշումը չկայացվեր, մենք կունենայինք այս վիճակագրության գուցե կրկնապատիկը: Գուցե մայիսի արդյունքներով փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 100-150 հազար աշխատատեղ»,- նշեց վարչապետը՝ կարևորելով կրկին լոքդաունի չգնալու անհրաժեշտությունը, քանի որ դրա հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց աշխատատեղեր փակվում են՝ սրանից բխող սոցիալական, տնտեսական և այլ հետևանքներով»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն անդրադարձավ հերթեր չպահելու խնդրին, սոցցանցերում ապատեղեկատվության տարածմանը, որոնք խանգարում են հակահամաճարակային կանոնների ճշգրիտ պահպանմանը:
«Մեկն ասում է՝ չիպավորում են, մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում է՝ հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, մի տեղ մասոնական ժողով է, մի տեղ՝ գեյերի, մյուս տեղում՝ հակահայկական ժողով է: Այսինքն՝ էս կորոնավիրուսի շրջանում Կառավարությունը սաղ գործերը թողե՞լ էր և բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական հնարավոր ժողովներ կար, ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել, իրականացրի՞նք, որոշումները կայացրինք, և բոլորը գոհ են:
Վատ լուրն այն է, որ մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակներ չէին կրում, նույնիսկ տուգանվելուց հետո, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում: Ամեն օր այդ հայտնի շրջանակները, ովքեր էս լուրերը տարածում էին, հիմա ալիքաձև կորոնավիրուսն է էդ շրջանակներում տարածվում»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով։
«Դա շարունակվում է ապատեղեկատվություն տարածելու միջոցով, ես տեսնում եմ, որ սոցիալական ցանցերում գրառումներ կան, որ կառավարությունը, կորոնավիրուսից օգտվելով, ասում է «իրար հանդիպելիս մի համբուրվեք, սրանով նրանք նպատակ ունեն մեր ազգային ինքնությունը արմատախիլ անել»: Ասենք, այդ երբվանի՞ց է փողոցում հանդիպել, համբուրվելով բարևելը դարձել մեր ազգային ինքնագիտակցության մասը, ասենք, Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են, իրար գրկել, փաթաթվել, համբուրել են, հա՞, կամ Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը, նման պատմական տվյալների ես չեմ տիրապետում», — ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց սխալն այն էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից հանեցին տեղեկատվության հետ կապված մասերը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ շրջանակներից կան մարդկիկ, որ չեն ուզում ասել, որ կորոնավիրուսով վարակվել են:
«Մի մասը գնում, թաքուն տեղերում են մեկուսանում», — ասաց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







