Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով ավելի քան հազար վարակակիրների անձնական նոր տվյալներ։
«Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Այս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա»,-գրել է նա։
Նա նաև մանրամասնել է, թե ինչպես են վերջինները ստացել այս տվյալները՝ հորդորելով այդ տվյալները չուզել իրենից։ «Նույն հաքերներն են։ Ենթադրում եմ, նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում»,-գրել է Մարտիրոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







