2020 թվականի հունվարի 1–ից մայիսի 31–ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի (ՀՀ ԶՈւ և ՊԲ) 16 զինծառայող։ Այս մասին հայտնում է «Ռազմինֆո»-ն՝ հղում անելով ՀՀ դատախազությանը։
Նշվում է, որ զինծառայողներից 6-ը վիրավորվել է տարվա առաջին ամսվա ընթացքում, 9-ը՝ փետրվարից ապրիլ ամիսներին, 1-ը՝ մայիսին։ Այս ժամանակահատվածում հակառակորդը կատարել է սպանության փորձի 18 դեպք։
ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտարարվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







